Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում՝
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ապահովել հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
բ. Հայաստանի Հանրապետության տոներին և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների՝ ուղիղ եթերով հեռարձակումները,
գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները,
դ. արտակարգ և ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
ե. սոցիալական գովազդը:»: