Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-02-05-ից մինչև 2013-06-15։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-06-15-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԳԱՆՁԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 14. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

գործել է մինչև 2013-06-15ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎԸ

1. Կենտրոնական գանձապետարանի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և սույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ` գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:

2. Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկները չեն կարող ունենալ բանկային հաշիվներ առևտրային բանկերում:

4. Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից` լիազոր մարմնի սահմանած կարգով:

5. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է լիազոր մարմնի կողմից վարվող հետևյալ ենթահաշիվները`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները.

բ) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի և դրամաշնորհների (գրանտների) միջոցները.

գ) պետական մարմինների կողմից վարվող ավանդային հաշիվները (դեպոզիտները):

6. Գանձապետական միասնական հաշիվը ներառում է նաև հետևյալ ենթահաշիվները, որոնք վարվում են Կենտրոնական գանձապետարանի կողմից, բայց միջոցները տնօրինում են կառավարման մարմինները`

ա) արտաբյուջետային միջոցները.

բ) համայնքների միջոցները.

գ) (կետն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-240-Ն)

դ) պետական մարմինների այլ ավանդային հաշիվները (դեպոզիտները):

(14-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-240-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։