Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «սահմանվում է» բառերը փոխարինել «ճանաչվում է» բառերով.
2) 2-րդ մասում՝
ա. 1-ին կետը «ստանդարտները» բառից հետո լրացնել «, դրանց փոփոխությունները, ուղղումները» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ընդունում և գործողության մեջ է դնում հիմնադրական ազգային ստանդարտները.»,
գ. 5-րդ կետը «ստեղծում» բառից հետո լրացնել «, վերակազմավորում և լուծարում» բառերով,
դ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) ստեղծում, վարում և արդիականացնում է ստանդարտացման փաստաթղթերի ազգային ֆոնդը.»,
ե. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) կազմակերպում և իրականացնում է միջազգային և տարածաշրջանային ստանդարտների, տեխնիկական պայմանների, դրանց փոփոխությունների նախագծերի փաստաթղթային փորձաքննություն և հաշվառում.»,
զ. 15-րդ կետը «կանոնակարգող» բառից հետո լրացնել «կամ համակարգող» բառերով,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով.
«18) հաստատում, հրապարակում և լիազորված պետական մարմին է ներկայացնում հաշվետվություն ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.
19) կազմակերպում է այլ պետությունների ստանդարտների հրապարակումը և տարածումը՝ այլ պետությունների ստանդարտացման կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին (համաձայնագրերին) համապատասխան.
20) ստեղծում և հաստատում է ստանդարտացման տեխնիկական խորհրդի կազմն ու աշխատակարգը:»: