Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից և 9 անդամներից՝ ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված՝ պետական մարմիններում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող և հանրային ծառայությունները կարգավորող ոլորտի 5 և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է: Խորհրդի քարտուղարը քվեարկության ձայնի իրավունք չունի և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց եղանակով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով (առցանց): Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:».
4) 8-րդ մասի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.»,
բ. 3-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: