Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
«Հոդված 15.3. Տեխնիկական պայմանները
1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը:
2. Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն ստանդարտացման գործող կանոնների և ուղեցույցների:
3. Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները փաստաթղթային փորձաքննության ներկայացնելիս, ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):»: