Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «մշակում և ընդունում» բառերը փոխարինել «ընդունում և գործողության մեջ դնում» բառերով.
2) 6-րդ կետի «(այդ թվում՝ եվրոպական)» բառերը փոխարինել «, տարածաշրջանային (այդ թվում՝ եվրոպական և միջպետական)» բառերով, իսկ «արդյունքների» բառը՝ «ուղեցույցների» բառով.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում Ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում.».
4) 9-րդ կետը «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում` աշխատանքային խմբերի» բառերով: