Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1357-Ա

ԳԵՂԱՄ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանին 2022 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին, Վիսբադեն, Շպայեր)՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող՝ Գերմանիայի արդարադատության դաշնային նախարարություն, Դաշնային վիճակագրական գրասենյակ և Գերմանիայի հանրային կառավարման հետազոտությունների ինստիտուտ ուսուցողական-ճանաչողական այցի նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։