ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1753-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հավելվածի 1-ին կետից հանել «սահմանային անցման կետերում» բառերը.
2) հավելվածի 3-րդ կետի N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ N 1
Արտադրանքի անվանումը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային
անվանացանկը (ԱՏԳ ԱԱ) Ռիսկի միավորը
Բարձր ռիսկային (10-20 միավոր)
1. Խոշոր եղջերավոր կենդանու միս` թարմ կամ պաղեցրած 0201 15
2. Խոշոր եղջերավոր կենդանու միս` սառեցրած 0202 17
3. Խոզի միս՝ թարմ, պաղեցրած 0203 15
4. Խոզի միս՝ սառեցրած 0203 17
5. Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած 0204 15
6. Ոչխարի կամ այծի միս՝ սառեցրած 0204 17
7. Ձիու, ավանակի, ջորու միս՝ թարմ, պաղեցրած 0205 15
8. Ձիու, ավանակի, ջորու միս՝ սառեցրած 0205 17
9. Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած 0206 15
10. Խոշոր եղջերավոր կենդանու, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ավանակի, ջորու սննդային ենթամթերք՝ սառեցրած 0206 17
11. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած 0207 15
12. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0105 ապրանքային դիրքում նշված՝ ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ սառեցրած 0207 17
13. Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած 0208 15
14. Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ սառեցրած 0208 17
15. Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած 0209 15
16. Չհալեցրած կամ այլ եղանակով չստացված՝ անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝
սառեցրած 0209 17
17. Միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. սննդային ալյուր՝ ստացված մսից
կամ մսի ենթամթերքից 0210 15
18. Ձկներ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի 0302 15
19. Ձուկ սառեցրած՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի 0303 17
20. Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` թարմ, պաղեցրած 0304 15
21. Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)` սառեցրած 0304 17
22. Ձուկ՝ չորացրած, աղ դրած կամ աղաջրի մեջ դրած. ձուկ՝ ապխտած՝ մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ձկնալյուր` մանր և խոշոր աղացվածքի, և ձկներից հատիկներ` սննդի մեջ օգտագործելու համար պիտանի 0305 15
23. Խեցգետնակերպեր՝ թարմ, պաղեցրած, չորացված, աղի կամ աղաջրի մեջ դրած խեցիով կամ առանց խեցի, խեցիով կամ առանց խեցիի մինչև ապխտումը կամ ապխտման ընթացքում ջերմային մշակման չենթարկված կամ ենթարկված ապխտած խեցգետնակերպեր, շոգեխաշված կամ եփած պաղեցված կամ չպաղեցված, չորացված, աղի, աղաջրի մեջ դրված խեցիով խեցգետնակերպեր․ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խոշոր և մանր աղացվածքի ալյուր և խեցգետնակերպերից հատիկներ 0306 15
24. Խեցիով կամ առանց խեցիի խեցգետնակերպեր՝ սառեցրած 0306 17
25. Կակղամորթներ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. կակղամորթներ ապխտած՝ խեցու մեջ կամ առանց խեցու, մինչև ապխտելը կամ
ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի 0307 15
26. Կակղամորթներ՝ խեցիով կամ առանց խեցու՝ սառեցրած 0307 17
27. Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, թարմ, պաղեցրած, չորացրած, աղ դրված կամ աղաջրի մեջ դրված. ջրային անողնաշարավորներ՝ բացի խեց- գետնակերպերից և կակղամորթներից, ապխտած, մինչեւ ապխտելը կամ ապխտելու ընթացքում ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված. ալյուր՝ մանր և խոշոր աղացվածքի, և հատիկներ՝ ջրային անողնաշարավորներից՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի 0308 15
28. Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպերից և կակղամորթներից, սառեցրած 0308 17
29. Կաթ-կաթնամթերք 0401-0406 15
30. Թարմ, կոնսերվացված կամ եփած կճեպով թռչնի ձու 0407 15
31. Թարմ, չորացրած, շոգեխաշած կամ եփած, ձևած, սառեցված կամ այլ եղանակով կոնսերվացված (պահածոյացված), շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած առանց կճեպի թռչնի ձու և ձվի դեղնուց 0408 15
32. Կենդանական ծագման սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված 0410 15
33. Պատրաստի սննդամթերք մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից և ջրային այլ անողնաշարավորներից, պատրաստի կամ պահածոյացված ձուկ, ձկնկիթ 1601-1605 15
34. Մթերքներ սոուսներ պատրաստելու համար, պատրաստի ապուրներ ու արգանակներ 2103-2105 10
35. Կենդանիների (բացի ձկներից) աղիներ, պարկեր և ստամոքսներ, ամբողջական և կտորներով, թարմ և սառեցված, աղաջրում
և աղած, չորացված և ապխտած 0504 15
36. Մակարոնեղենային արտադրանք լցոնով, ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, կամ այլ եղանակով մշակված 190220 15
37. Սպիտակուցային խտանյութեր և թելիկավոր և շերտավոր սպիտակուցային նյութեր 210610 10
38. Վիտամինների և հանքային նյութերի խառնուրդ՝ նախատեսված սնուցման հավասարակշռված լրացման համար 2106909803 15
39. Վաղ հասակի երեխաների համար նախատեսված պատրաստի սննդամթերք՝ նախատեսված մանրածախ առևտրի համար 1901100000 15
Միջին ռիսկային (4-9 միավոր)
40․ Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ 0701-0714 9
41․ Ուտելի մրգեր և ընկույզներ. ցիտրուսային պտուղների կեղև ու դդմի կճեպներ 0801-0814 6
42․ Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր ու դրանց տրոհումից ստացվող մթերքները.
պատրաստի սննդային ճարպեր 1501-1520 9
43․ Կակաո և դրանից պատրաստված մթերք 1801-1806 4
Ցածր ռիսկային (1-3 միավոր)
44. Բնական մեղր 0409 3
45. Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 0901-0910 1
46. Հացազգիներ 1001-1008 1
47. Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք. ածիկ, օսլաներ, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 1101-1109 2
48. Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ 1201-1208 1
49. Շաքար և շաքարից պատրաստված հրուշակեղեն 1701-1704 1
50. Պատրաստի մթերք` հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, ալյուրից պատրաստված հրուշակեղեն 1901-1905
(բացի 1901100000 կոդից) 1
51. Բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող մթերք 2001-2009 1
52. Սննդամթերք` այլ տեղ չնշված կամ չներառված 2106
(բացի 210610 կոդից) 1
53. Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ 2201-2209 3
54. Կերակրի աղ 2501 1
3) հավելվածի 6-րդուղղ. կետի N 2 աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակները «ISO» բառից հետո լրացնել «BRC, IFC» բառերով.
4) հավելվածի 12-րդ, 13-րդ կետերը «Եթե»ուղղ. բառերից հետո լրացնել «սույն մեթոդաբանության» բառերով, իսկ 15-րդ կետում «հավելվածի» բառը փոխարինել «մեթոդաբանության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական: