Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2022 թվականի N 1750-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և գործառույթներ վերապահելու մասին» N 138-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 11-րդ և 12-րդ կետերի 3-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.

2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգ և տեղազննություններ։».

3) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) մոնիթորինգի և տեղազննությունների միջոցով բացահայտել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի նախապես պլանավորված և փաստացի արձանագրված նպատակների, արդյունքների, գործողությունների իրականացումը և բացթողումները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։».

4) 13-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում «հակաանասնահամաճարակային» բառը փոխարինել «անասնահակահամաճարակային» բառով.

5) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդից 13.5-րդ ենթակետերով՝

«13.2) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և տեղազննությունների համար տվյալների հավաքագրում և հաշվետվությունների կազմում.

13.3) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի նախնական, ընթացիկ և ավարտական տեղազննություններ և մոնիթորինգ.

13.4) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրում, մշակում, ամփոփում և վերլուծություն.

13.5) իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և տեղազննությունների շտեմարանների վարում՝ հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) միջոցով.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։