Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1360-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. 2022 թվականի նոյեմբերի 18-19-ը ներառյալ Նյու Դելիում կայանալիք Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 3-րդ միջազգային նախարարական կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2022 թվականի նոյեմբերի 17-20-ը ներառյալ գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի):

2. Պատվիրակության անդամների՝ Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը (2022 թվականի նոյեմբերի 17-ի, 19-ի և 20-ի համար) կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

4. Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսի, 2022 թվականի նոյեմբերի 18-ի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։