Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 808-Ա

ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

1. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանին 2022 թվականի նոյեմբերի 24-28-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կրասնոյարսկ)՝ 2022 թվականի նոյեմբերի 25-27-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության երկրների երիտասարդ պետական ծառայողների համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Գևորգ Բարսեղյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ճանապարհածախսը և 2022 թվականի նոյեմբերի 24-ի և նոյեմբերի 28-ի օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 18.11.22 N 809-Ա)

3. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

Երևան

14.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։