ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1809-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» N 15-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «2․26» թիվը փոխարինել «2․23» թվով.
2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «3․30» թիվը փոխարինել «3․20» թվով.
3) որոշման N 2 հավելվածի N 1 աղյուսակի «1. Տեղեկատվություն հաշվառված և հաշվառումից ժամանակավորապես հանված ավտոտրանսպորտային միջոցների (ՏՄ) մասին» ենթաաղյուսակը 1.16.11.6-րդ տողից հետո լրացնել 1.17-1․17․3-րդ տողերով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
24.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
նոյեմբերի 24-ի N 1809-Ն որոշման
« 1․17․ ՏՄ-ի օգտագործմամբ կատարված վարչական
իրավախախտումների մասին
1․17․1. Վարչական իրավախախտում կատարած անձի`
1․17․1․1․ Ազգանունը
1․17․1․2․ Անունը
1․17․1․3․ Հայրանունը
1․17․1․4․ Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը
1․17․1․5․ Անձնագրի տվյալները
1․17․1․6․ Բնակության (գտնվելու) մարզը
1․17․1․7․ Համայնքը
1․17․1․8․ Բնակավայրը (քաղաք/գյուղ)
1․17․1․9․ Փողոցը
1․17․1․10․ Տունը (շենքը)
1․17․1․11․ Բնակարանը
1.17.2․ Վարչական իրավախախտման բնույթը (բնութագիրը)
1.17.3․ Վարչական իրավախախտում կատարելու համար կիրառված վար- չական տույժի տեսակը, տուգանք կամ տուգանային միավոր կիրառված լինելու դեպքում՝ նաև համապատասխանաբար
տուգանքի չափը և հանված տուգանային միավոր քանակը
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
24.11.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2022 թվական: