ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 738-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 738-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Փամբուխչյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)
Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Դանիելյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ս. Թովմասյան - Կադաստրի կոմիտեի ղեկավար
Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ
Տ․ Բաբայան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Դ. Սողոմոնյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողաշինարարություն և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, համալսարանի գիտական խորհրդի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Ս. Հովսեփյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու
(հավելվածը փոփ. 29.04.19 N 463-Ա, 08.07.19 N 895-Ա, 19.08.19 N 1148-Ա, 26.09.19 N 1361-Ա, 27.12.19 N 1972-Ա, 12.03.20 N 341-Ա, 20.11.20 N 1260-Ա, 01.12.20 N 1305-Ա, 05.10.21 N 1108-Ա, 03.01.22 N 4-Ա, 02.05.22 N 464-Ա, 30.05.22 N 596-Ա, 18.07.22 N 831-Ա, 25.11.22 N 1392-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան