ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.06.18 N 737-Ա)
21 հունիսի 2017 թվականի N 614-Ա
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.18 N 737-Ա)
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 21-ի N 614-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Մկրտչյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Դանիելյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ժ. Մայիլյան - «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)
Շ. Դանիելյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Սահակյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի Ջերալդ և Փաթրիշա առողջապահական գիտությունների ֆակուլտետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 25.10.18 N 1409-Ա, 15.03.19 N 263-Ա, 29.04.19 N 463-Ա, 08.07.19 N 895-Ա, 19.08.19 N 1148-Ա, 23.10.19 N 1543-Ա, 03.06.20 N 661-Ա, 20.11.20 N 1260-Ա, 21.07.21 N 772-Ա, 05.10.21 N 1108-Ա, 20.12.21 N 1455-Ա, 07.02.22 N 163-Ա, 02.08.22 N 881-Ա, 25.11.22 N 1392-Ա)