Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1418-Ա

ԱՆԻ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ Անի Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգչային ցանցերի ադմինիստրատոր Ռաֆայել Դավթյանին 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «Տարածաշրջանային կիբեռանվտանգություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նորարարություն» միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Անի Պապիկյանի և Ռաֆայել Դավթյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը և 2022 թվականի նոյեմբերի 30-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Անի Պապիկյանի և Ռաֆայել Դավթյանի՝ Վրաստան գործուղման 2022 թվականի դեկտեմբերի 1-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։