Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1823-Ա

ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» ՓԲԸ-ին Զանգակատան ջրամբարի մեռյալ ծավալի հնարավոր օգտագործելի մասն օգտագործել՝ ջրամբարի թասը բերվածքներից և տիղմից լվացման եղանակով մաքրելու նպատակով:

2. Ջրամբարի թասից հեռացվող ջրերն ուղղորդել գետահուն:

3. Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 255-Ն որոշման պահանջները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։