Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1824-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N 817-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանից հանել «և 85-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի 2-րդ կետերը» բառերը.

2) որոշման հավելվածում`

ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «և 19.1-ին կետերին» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերին» բառերով,

բ. 4-րդ կետում «և 19.1-ին կետերով» բառերը փոխարինել «, 19.1-ին և 20-րդ կետերով» բառերով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով`

«20. Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետու ամսում ծխախոտի արտադրանքի վաճառքը նոր` ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր գնով կազմակերպելու դեպքում, բացառությամբ սույն կարգի 12-րդ և 19-րդ կետերով սահմանված դեպքերի, ծխախոտի վաճառքը նոր` բարձր գնով սկսելու օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ներկայացնում են սույն կարգի 11-րդ կետով սահմանված հայտարարությունը` դրանում որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով նոր՝ ավելի բարձր մանրածախ գինը: Հայտարարությունը ներկայացվում է միայն փոփոխված առավելագույն մանրածախ գնով վաճառվող մակնիշի ծխախոտի արտադրանքի մասով և այդ մակնիշի ծխախոտի արտադրանքի համար առավելագույն մանրածախ գին է համարվում սույն կետին համապատասխան ներկայացված հայտարարության մեջ նշված գինը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։