ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2018 թվականի N 840-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
հունիսի 27-ի N 840-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Տիգրան Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գեղամ Գևորգյան - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Արմենուհի Պողոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ
(բաժինը փոփ. 02.12.22 N 1427-Ա)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Արթուր Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Արմեն Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արտյոմ Ղազարյան «Թել-Սել» ընկերության աշխատակից (համաձայնությամբ)
Լևոն Գուլքանյան - ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետ (համաձայնությամբ)
Արտեմ Ջրաղացպանյան - «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հնեցման արտադրամասի մենեջեր (համաձայնությամբ)
(բաժինը փոփ. 02.12.22 N 1427-Ա)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Աղավարդ Խաչատրյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գուրգեն Եղիազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նունե Սիմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Աբրահամյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սերյոժա Երիցյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Արմեն Սոլոմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
Գագիկ Գրիգորյան -Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող
Սարե Գալստյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող
Արմեն Օզանյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող
Թոռնիկ Ալիյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանող
(բաժինը փոփ. 02.12.22 N 1427-Ա)
(հավելվածը փոփ. 04.10.18 N 1311-Ա, 26.12.18 N 1671-Ա, խմբ., փոփ. 12.06.20 N 697-Ա, խմբ., փոփ. 22.02.21 N 151-Ա, խմբ. 22.12.21 N 1467-Ա, փոփ. 02.12.22 N 1427-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան