Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 2022 թվականի N 1902-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 1,145.0 հազար դրամ սկզբնական արժեքով զենքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ գույքի նպատակային նշանակությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից գույքի նվիրատվության պայմանագրի կնքման ու գույքի հանձնման-ընդունման աշխատանքները՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

08.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 8-ի N 1902-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը (մակնիշը) Իդենտիֆիկացիոն N Թողարկման տարեթիվը Տեխնիկական վիճակը Սկզբնական արժեքը՝ առ

__ ____ 2022 թ.

1 2 3 4 5 6

1. 5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся

прикладом АУС-А) № 303550 2022 թ. Պիտանի է 229,0

2. 5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся

прикладом АУС-А) № 301220 2022 թ. Պիտանի է 229,0

3. 5,45 մմ կրճատված ծալովի կոթով ինքնաձիգ АУС-А (5,45 мм автомат укороченный со складывающимся

прикладом АУС-А) № 300593 2022 թ. Պիտանի է 229,0

4. 7,62 մմ ծալովի կոթով ինքնաձիգ АС-А (7,62 мм автомат со складывающимся

прикладом АС-А) № 018893 2022 թ. Պիտանի է 229,0

5. 7,62 մմ ծալովի կոթով ինքնաձիգ АС-А (7,62 мм автомат со складывающимся

прикладом АС-А) № 018894 2022 թ. Պիտանի է 229,0

ԸՆԴԱՄԵՆԸ՝ 1,145.0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ Բ. Բադալյան

08.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։