Հոդված 10
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վարձատրությունը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով։
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով։»։