ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1942-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 334-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին, որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում, տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1942-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները
(հազ. դրամ)
———————
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը
1 2 3 4 5 6 7
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -
այդ թվում՝
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ,
արտաքին հարաբերություններ -
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում -
այդ թվում՝
1024 ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման
ապահովում -
11001 ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում՝ օրենսդրական՝ վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ -
այդ թվում՝
ՀՀ Ազգային ժողով -
Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր (11,000.0)
Վարչական ծառայություններ (3,900.0)
Համակարգչային ծառայություններ (1,300.0)
Տեղեկատվական ծառայություններ (1,500.0)
Ներկայացուցչական ծախսեր 3,500.0
Մասնագիտական ծառայություններ 2,000.0
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 1,500.0
Գրասենյակային նյութեր և հագուստ 700.0
Տրանսպորտային նյութեր (4,000.0)
Կենցաղային և հանրային սննդի նյութեր 9,000.0
Հատուկ նպատակային այլ նյութեր 5,000.0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
15.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ