Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2022 թվականի N 1946-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) «Սյունիքի մարզ» բաժինը 106.12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 106.13-րդ, 106.14-րդ, 106.15-րդ, 106.16-րդ և 106.17-րդ կետերով՝

« 106.13. Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գ. Տեղ, Ս. Բարխուդարյան փող. 11/2 0.1087 14.04.2022 թ. N 26-Ա որոշում

106.14. Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լիճք, 1-ին փողոց 13 0.039 24.02.2022 թ. N 10-Ա որոշում

106.15. Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գ. Լեհվազ, 4-րդ փողոց 2 0.0894 24.02.2022 թ. N 10-Ա որոշում

106.16. Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ. Առաջաձոր, 1-ին փողոց 36 0.1 29.06.2022 թ. N 100-Ա որոշում

106.17. Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենք ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ. Շիկահող, 2-րդ փողոց 19 0,02624 29.06.2022 թ. N 100-Ա որոշում

»:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքերի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։