ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2022 թվականի N 1546-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 8-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 145-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի անունով ստացված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2022 թվականի հունիսի 28-ի թիվ 05100010/280622/0049170 ապրանքների հայտարարագրով ձևակերպված և պետական սեփականությանը փոխանցված 6 125 638 (վեց միլիոն հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր երեսունութ) դրամ ընդհանուր արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և վերջինիս կողմից՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա, հանձնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին՝ Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով դրույթներ գույքը Թալինի համայնքապետարանի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության մակարդակը մասնակի ապահովելու, ինչպես նաև Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհվածների և վիրավորների, 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված և Թալին համայնքում ապաստանած ընտանիքներին տրամադրելու նպատակով օգտագործելու, սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում՝ նվիրաբերության վերացման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
(3-րդ կետը փոփ. 15.12.22 N 1952-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
06.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1546-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը Արժեքը (դրամ)
1. Համակարգիչներ Dell optiplex (մոնիտորներով, ստեղնաշարերով, մկնիկներով և լարով ականջակալներով) (օգտագործված) հատ 40 1 666 884
2. Մոնոբլոկ համակարգիչ Apple Imac А1200 (օգտագործված) հատ 1 13 006
3. Մոնիտոր Hanns G HX191D (օգտագործված) հատ 1 6 503
4. Տպիչ HP Laser Jet P3015 (օգտագործված) հատ 1 4 439 245
5. Տպիչ Xpress M2070FW (օգտագործված) հատ 1
6. Տպիչ Epson DX7450 (օգտագործված) հատ 1
7. Տպիչ HP CF146A (օգտագործված) հատ 1
8. Տպիչ HP Q2461A (օգտագործված) հատ 1
9. Տպիչ Lexmark 4505 (օգտագործված) հատ 1
10. Տպիչ Toshiba FC2500AC (օգտագործված) հատ 2
Ընդամենը 50 6 125 638
(հավելվածը խմբ. 15.12.22 N 1952-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
06.10.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ