ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1982-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի N 462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1282-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
1-ին տեղ՝ 10000.0 5000.0 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 2000.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 1000.0
2-րդ տեղ՝ 7000.0 3500.0 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 1400.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 700.0
3-րդ տեղ՝ 4000.0 2000.0 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ - 800.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 400.0
».
2) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գլուխն ուժը կորցրած ճանաչել.
3) «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ
(եվրոպական խաղերը նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մարզաձևերում)
1-ին տեղ՝ 6000.0 3000.0 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 1200.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 600.0
2-րդ տեղ՝ 3600.0 1800.0 Հավաքական թիմերի երկրորդ
մարզիչներ – 720.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 360.0
3-րդ տեղ՝ 2400.0 1200.0 Հավաքական թիմերի երկրորդ մարզիչներ – 480.0
ՀՀ մեծահասակների հավաքական
թիմերի բժիշկներ – 240.0
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
16.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: