Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝
Հոդված 23. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 42. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը».
2) 1-ին մասի «նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով.
3) 2-րդ մասի՝
ա. առաջին պարբերության «Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան» բառերով,
բ. երկրորդ պարբերության «Երեխայի» բառը փոխարինել «Մինչև երեք տարեկան երեխայի» բառերով.
4) 3-րդ մասի «Նախածննդյան և հետծննդյան» բառերը փոխարինել «Հղիության և ծննդաբերության» բառերով, իսկ նույն մասը «երեխայի» բառից առաջ լրացնել «մինչև երեք տարեկան» բառերով: