Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
«Հոդված 15.1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վկայականը և անձնական գործը
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողին տրվում է վկայական, որի նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողի վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը և վարման կարգը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»: