Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը։
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Ոստիկանության մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 3-րդ մասի հիման վրա վճարված պետական տուրքերը Օրենքի իմաստով համարվում են վճարված։
3. Մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմում ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրող իրավասու ստորաբաժանման լուծարումը Օրենքում «միգրացիայի և քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնի» բառերը կարդալ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների»։
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-464-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: