Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-05-11-ից մինչև 2001-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 մայիսի 1999 թվականի թիվ 69

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության և իրացվելիության վերաբերյալ 1999 թվականի ապրիլի մեկի դրությամբ» տեղեկանքը:

2. Հաստատել «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը»:

3. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (նոր խմբագրությամբ) երկրորդ բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) կանոն 13.01-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն21 նորմատիվ) սահմանվում է 15%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը դրական է կամ հավասար 0-ի, և 25%, եթե բանկի իրացվելիության ճեղքվածքը բացասական է»:

բ) կանոն 13.02-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն22 նորմատիվ) սահմանվում է 80%»:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

ա) սույն որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնակցությամբ կազմակերպել սեմինարներ` «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգը» պարզաբանելու նպատակով:

բ) սույն թվականի III եռամսյակի ընթացքում «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգի» կիրարկման ուսումնասիրության համար նպատակային վերստուգումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում` արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին:

5. Սույն որոշման 3-րդ կետի «ա» մասը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1-ից, 3-րդ կետի «բ» մասը` 2000 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՃԵՂՔՎԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ

Բովանդակություն

1. Ընդհանուր դրույթներ

2. Սահմանումներ

3. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները

4. Սահմանափակումներ

5. Իրացվելիության գնահատման մեթոդիկա

6. Հավելված

I. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կարգով սահմանվում է բանկերի իրացվելիության մակարդակի հաշվարկման մեթոդիկան:

1.2. Սույն կարգի նպատակն է որոշել, թե արդյոք բանկը տնօրինում է բավարար քանակությամբ իրացվելի միջոցների, որպեսզի կատարի իր ցպահանջ և ժամկետային պարտավորությունները:

II. Սահմանումներ

Սույն կարգի իմաստով`

2.1.1. Ժամկետային պարտավորությունները և տեղաբաշխված միջոցները մինչև 180 օր մարման ժամկետ ունեցող պարտավորություններն ու տեղաբաշխված միջոցներն են:

2.1.2. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների մարման ժամկետները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի`

- ցպահանջ,

- մինչև 29 օր,

- 30-ից 59 օր,

- 60-ից 89 օր,

- 90-ից 119 օր,

- 120-ից 149 օր,

- 150-ից 180 օր:

2.1.3. Հաշվարկները կատարվում են ելնելով տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների մարմանը մնացած ժամկետներից: Հաշվարկների համար նախապայման է հանդիսանում այն, որ`

- բանկն իր պարտավորությունները չի մարում նոր պարտավորություններ ներգրավելու միջոցով,

- ժամկետային պարտավորությունները մարվում են բացառապես պայմանագրով նախատեսված ժամկետներում:

2.1.4. Իրական իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային տեղաբաշխված միջոցներն են, ընդ որում ցպահանջ տեղաբաշխված միջոցները վերցվում են իրացվելիության համապատասխան կշիռներով:

2.1.5. Ակնթարթային իրական իրացվելիությունը ցպահանջ տեղաբաշխված միջոցներն են` իրացվելիության համապատասխան կշիռներով:

2.1.6. Ժամկետային իրական իրացվելիությունը ժամկետային տեղաբաշխված միջոցներն են:

2.1.7. Անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ և ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները), ընդ որում ցպահանջ ներգրավված միջոցները վերցվում են հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:

2.1.8. Ակնթարթային անհրաժեշտ իրացվելիությունը ցպահանջ ներգրավված միջոցներն են (պարտավորությունները)` հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներով:

2.1.9. Ժամկետային անհրաժեշտ իրացվելիությունը ժամկետային ներգրավված միջոցներն են (պարտավորությունները):

2.1.10. Ակնթարթային իրացվելիությունը ակնթարթային իրական և ակնթարթային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:

2.1.11. Ժամկետային իրացվելիությունը ժամկետային իրական և ժամկետային անհրաժեշտ իրացվելիության տարբերությունն է:

2.1.12. Իրացվելիության ճեղքվածքը ակնթարթային իրացվելիության և ժամկետային իրացվելիության գումարն է:

III. Ներգրավված և տեղաբաշխված միջոցների կշիռները

3.1. Ցպահանջ ներգրավված և տեղաբաշխված միջոցները 1*) հաշվարկներում ընդգրկվում են ներքոհիշյալ կշիռներով`

Տեղաբաշխված միջոցների և պարտավորությունների կշիռները

I. Պարտավորություններ

Բանկի թղթակցային հաշիվներ 100 %

Պարտավորություններ բանկերի նկատմամբ 85 %

Պարտավորություններ ֆիզիկական անձանց նկատմամբ 70 %

Պարտավորություններ տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ 80 %

Բանկի կողմից թողարկված արժեթղթեր 100 %

Պարտավորություններ այլ անձանց նկատմամբ 100 %

Հաշվարկված վճարվելիք տոկոսներ 100 %

1*) Ցպահանջ ներգրավված միջոցների կազմում ընդգրկվում են նաև այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է, սակայն հաճախորդը ստանալու հայտ չի ներկայացրել:

II. Տեղաբաշխված միջոցներ

Կանխիկ միջոցներ դրամով, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի համաձայնությամբ` կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր` բացառությամբ ճանապարհին գտնվողների, ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ոսկով ներդրված ավանդներ 100 %

Պահանջներ ՀՀ ԿԲ-ի նկատմամբ 100 %

Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ 90 %

Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի բանկերի նկատմամբ 100 %

Պահանջներ այլ երկրների բանկերի նկատմամբ 80 %

Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ

2*) Պահանջներ Եվրոհամայնքի միության կազմի մեջ մտնող երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի և Շվեյցարիայի 90 %

կառավարությունների նկատմամբ 100 %

Այլ երկրների կառավարությունների նկատմամբ 80 %

Վարկային ներդրումներ 70 %

Հաշվարկված ստացվելիք տոկոսներ 50 %

Ոչ պետական արժեթղթեր 50 %

Ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ 50 %

Պահանջներ այլ անձանց նկատմամբ 50 %

2*) Պետական արժեթղթերը համարվում են ցպահանջ և կշռվում են 90% իրացվելիության կշռով:

IV. Սահմանափակումներ

4.1. Եթե տեղաբաշխված և ներգրավված միջոցները ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, ապա տեղաբաշխված միջոցները համարվում են 180 օրից ավել մարման ժամկետ ունեցող, իսկ ներգրավված միջոցները` ցպահանջ:

4.2. Պարտավորությունների կազմում չեն ընդգրկվում պարտավորություններն այն մասով, որը հանդիսանում է ապահովվածություն տեղաբաշխված միջոցների համար:

4.3. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն ընդգրկվում տեղաբաշխված միջոցներն այն մասով, որի համար համապատասխան պարտավորությունները հանդիսանում են ապահովվածություն:

4.4. Տեղաբաշխված միջոցների կազմում չեն հաշվառվում բանկերի կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվները, ինչպես նաև սառեցված հաշիվները:

V. Իրացվելիության ճեղքվածքի գնահատման մեթոդիկա

5.1. Բանկի իրացվելիությունը գնահատելու համար անցկացվում են ակնթարթային, ժամկետային և ընդհանուր իրացվելիության տեստեր:

5.2. Ակնթարթային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.

5.2.1. Ցպահանջ տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը, ելնելով իրացվելիության կշիռներից (ԿՑՏ):

5.2.2. Ցպահանջ պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը` ելնելով հաճախորդի պահանջելու հավանականության համապատասխան կշիռներից (ԿՑՊ): Խոշոր ցպահանջ պարտավորությունները 3*) հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:

3*) Խոշոր պարտավորությունների (ցպահանջ և ժամկետային) շարքին դասվում են մեկ պարտապանի և նրա հետ կապված անձանց նկատմամբ պարտավորությունները, որոնց գումարը գերազանցում է ընդհանուր պարտավորությունների 20%-ը:

5.2.3. Ակնթարթային իրացվելիությունը (ԱԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱԻ = ԿՑՏ - ԿՑՊ

5.3. Ժամկետային իրացվելիության տեստի անցկացման քայլերը.

5.3.1. Ժամկետային տեղաբաշխված միջոցների համար հաշվարկվում է իրական իրացվելիության մեծությունը (ԺՏ):

5.3.2. Ժամկետային պարտավորությունների համար հաշվարկվում է անհրաժեշտ իրացվելիության մեծությունը (ԺՊ): Խոշոր ժամկետային պարտավորությունները հաշվառվում են կրկնակի` երկրորդ անգամ 20% կշիռով:

5.3.3. Ժամկետային իրացվելիությունը (ԺԻ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

ԺԻ = (ԺՏ - ԺՊ), կամ

ԺԻ = (ԺՏ - ԺՊ) x 60% 4*)

4*) 4 Եթե (ԺՏ - ԺՊ) < 0:

5.4. Իրացվելիության ճեղքվածքը (ԻՃ) հաշվարկվում է որպես ակնթարթային և ժամկետային իրացվելիության գումար հետևյալ բանաձևով`

ԻՃ = ԱԻ + ԺԻ

5.5. Բանկը համարվում է իրացվելի, եթե ակնթարթային և ժամկետային իրացվելիության մեծությունների գումարը դրական կամ հավասար է 0-ի (ԻՃ (0) և չունի ժամկետանց պարտավորություններ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։