Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի և դրանք ձեռք բերող անձանց մասին.».
2) 9-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։