Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետի «այլ պետության» բառերից առաջ «արտաքսելու կամ» բառերը փոխարինել «դատարանի որոշման հիման վրա արտաքսելու կամ իրավասու մարմնի դիմումի հիման վրա» բառերով.
2) 3-րդ մասի «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով.
3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձին նմանության առկայությունն ստուգելու նպատակով կարող են ունենալ դրանց տեսադաշտում հայտնված անձանց դեմքի նույնականացման հնարավորություն: Ենթադրյալ հանցանքի կատարման համար հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայությունը տեխնիկական միջոցներով իրականացվում է տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձի պատկերն իրական ժամանակում, ինքնաշխատ եղանակով հետախուզման մեջ գտնվող անձանց շտեմարանում առկա տվյալների հետ համադրման միջոցով: Նույնականացման դեպքում տեխնիկական միջոցը տեղեկացնում է ոստիկանության ծառայողին: Սույն մասով նախատեսված դեպքում տեխնիկական միջոցների տեսադաշտում հայտնված անձանց պատկերը չի ամրագրվում, չի պահպանվում կամ այլ կերպ չի մշակվում:».
4) 7-րդ մասի «ճանապարհային ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանման ղեկավարի» բառերով: