Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2022 թվականի N 1993-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Մոլդովական փողոց, 29/1 և Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկով նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1993-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Մակերեսը

(քմ) Սկզբնական արժեքը (դրամ) Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփականության

իրավունքով տրվող Հողամասը

1. Քաղ. Երևան, Նոր-Նորք, Մոլդովական փող. 29/1 հանրակացարան, բնակարան 425 Հայրապետովա Վարդուհի Գարեգինի AS0275288, տրված 11.07.2018 թ. 005-ի կողմից 16.9 125,093.8 սեփականության իրավունքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար

բաժիններով

2. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս, 4/1 հանրակացարան (էներգետիկական քոլեջի հանրակացարան),

բնակարան 214 Քլիջյան Նարեկ Հարությունի AS0480289, տրված 11.01.2019 թ. 019-ի կողմից 17.6 185,762.02 սեփականության իրավունքով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

3. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական

թաղամաս, 4/1

հանրակացարան

(էներգետիկական քոլեջի

հանրակացարան), 201 սենյակ Քլիջյան Հարություն

Հովհաննեսի

Պետրոսյան Սուսաննա

Իսկանդարի AU0313588, տրված

11.06.2021 թ. 019-ի կողմից

AR0510076, տրված

14.11.2017 թ. 019-ի կողմից 19.3 203,704.94 ընդհանուր բաժնային

սեփականության

իրավունքով,

հավասար

բաժիններով ընդհանուր

բաժնային

սեփականության

իրավունքով՝

հավասար

բաժիններով

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։