ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2024-Ա
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 11-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 1 և N 4 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սեփականության իրավունքով ընդունել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո մնացած՝ 1 385 539 000 դրամ գնահատված շուկայական արժեքով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, գլխավոր մարզահամալիր թաղ. 81, գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենք հասցեում գտնվող 6 983.02 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.2 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2624684 վկայական) (այսուհետ՝ անշարժ գույք) և նույն հասցեում գտնվող շարժական գույքը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը և հավելվածի շարժական գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ապահովել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարման հանձնաժողովից սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի և հավելվածի շարժական գույքի ընդունման աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո անշարժ գույքը ներկայացնել օտարման՝ դասական աճուրդով.
3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
4) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
5) սույն որոշման 4-րդ կետի 3-րդուղղ. ենթակետով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի հունվարի 10-ի դրությամբ՝
ա. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 1 385 539 000 դրամ,
բ. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 246 424 000 դրամ,
գ. անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 194 119 200 դրամ,
դ. աճուրդով օտարման ենթակա անշարժ գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 385 539 000 դրամ.
2) աճուրդին մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 69 276 950 դրամ, որն աճուրդի հաղթող մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Աճուրդի չհաղթող մասնակցին (մասնակիցներին) նախավճարը վերադարձվում է աճուրդի կայացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
3) աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գինը ենթակա է վճարման արձանագրությունը ստորագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում։
5. Գնորդի կողմից սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և լոտը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով։
6. Սահմանել, որ գնորդն անշարժ գույքի արժեքի վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, աճուրդում առաջարկված գինը, նվազեցված վճարման ենթակա հողամասի շուկայական (գնի բարձրացման դեպքում պահպանվում է հողամասի շուկայական արժեքի վճարման համամասնությունը) արժեքի չափով՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի, իսկ հատկացված հողամասի շուկայական արժեքը՝ համապատասխան գանձապետական հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
22.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 22-ի N 2024-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Քանակը Ձեռքբերման տարեթիվը Միավորի գնահատված արժեքը (դրամ) Գնահատված արժեքը (դրամ)
1. EON 10P Speaker System դինամիկ 2 2010 27500 55000
2. DVD Sony DVP-NS 700V 1 2010 2900 2900
3. HUB D-Link DES-10160 1 2010 14000 14000
4. Միկրոֆոն pult delegata s dlinn. mikrof. PHILIPS WK0334 1 2010 3750 3750
5. Երաժշտական կենտրոն Sony LBT-XB 50 1 2010 13500 13500
6. Պրոյեկտորի էկրան Tripod screen Exec. կանգնակով 1 2010 49000 49000
7. Աթոռ 75 2010 500 37500
8. Աթոռ 100 2010 3500 350000
9. Աթոռ խոհանոցային 6 2010 3500 21000
10. Աթոռ կիսափափուկ 86 2010 500 43000
11. Աթոռ կիսափափուկ 18 2010 3500 63000
12. Աթոռ փայտյա նիստերի դահլիճի 8 2010 3500 28000
13. Աթոռ մետաղյա նիստերի դահլիճի 8 2010 500 4000
14. Աթոռ մետաղյա նիստերի դահլիճի 52 2010 3500 182000
15. Աթոռ պլաստմասսայե 1 2010 210 210
16. Ալյումինե կաթսա 13 2010 16100 209300
17. Աման լվացող մեքենա ММЧ-I-1000П 1 2010 5400 5400
18. Ամանների լվացարան 9 2010 49500 445500
19. Ամբիոն 1 2010 10800 10800
20. Աստիճան 1 2010 8400 8400
21. Աստիճան 1 2010 8400 8400
22. Աստիճան մետաղյա YONGA 1 2010 44100 44100
23. Արբանյակային ալեհավաք 2 2010 500 1000
24. Արբանյակային սարք TRS-06 P/S 1 2010 4000 4000
25. Արդուկ BLACK&DECKER 1 2010 400 400
26. Արտադրական սեղան 3 2010 11400 34200
27. Արտադրական սեղան 5 2010 26600 133000
28. Արտադրական սեղան մետաղյա 2 2010 34200 68400
29. Բազկաթոռ կիսաչոր, կիսակլոր 33 2010 500 16500
30. Բազկաթոռ կիսաչոր, կիսակլոր 54 2010 3000 162000
31. Բազմոց 1 տեղանի 6 2010 3000 18000
32. Բազմոց 1 տեղանի 49 2010 14000 686000
33. Բազմոց 2 տեղանի 7 2010 4500 31500
34. Բազմոց 2 տեղանի 29 2010 21000 609000
35. Բազմոց 3 տեղանի 5 2010 6000 30000
36. Բազմոց 3 տեղանի 28 2010 28000 784000
37. Բանջարակտրատիչ MPO-350 1 2010 46150 46150
38. Բաշխման սեղան 1 2010 9000 9000
39. Բարի աթոռ 2 2010 3000 6000
40. Բարի աթոռ 5 2010 10500 52500
41. Բարի սպասքապահարան 15 2010 500 7500
42. Բարի սպասքապահարան 35 2010 3000 105000
43. Գազի կաթսա Kinsns 12Լ 1 2010 21000 21000
44. Գազի կաթսա HEBA ISO-9001 1 2010 3150 3150
45. Գազօջախ ESCO 4 օջախ 1 2010 24500 24500
46. Գազօջախ Simfer F2413KERH 1 2015 35000 35000
47. Գրասեղան 1 2010 17500 17500
48. Գրասեղան 1 տումբա, 3 դարակ 5 2010 3000 15000
49. Գրասեղան 1 տումբա, 3 դարակ 3 2010 17500 52500
50. Գրասեղան 1 տումբանի 1 2010 3000 3000
51. Գրասեղան 2 տումբա, 1 դարակ 2 2010 3000 6000
52. Գրասեղան 2 տումբանի 4 2010 3000 12000
53. Գրատախտակ 2 2010 16450 32900
54. Գրատախտակ փայտե սպիտակ 1 2010 16450 16450
55. Դազգահ 1 2010 21000 21000
56. Դինամիկ Control 25 AV JBL 2 2010 45400 90800
57. Դինամիկ Eurolive P1520 2 2010 41800 83600
58. Դրոշ 1 2010 18000 18000
59. Երաժշտական կենտրոն Sony MHC- WZ 5 1 2010 35900 35900
60. Երկաթյա ստելաժ 4 2010 21000 84000
61. Զգեստապահարան 2 դռնանի անտրեսոլով 5 2010 3000 15000
62. Զգեստապահարան 2 դռնանի
անտրեսոլով 18 2010 15400 277200
63. Զգեստապահարան 2 դռնանի, հայելիով 4 2010 3000 12000
64. Զգեստապահարան 2 դռնանի,
հայելիով 11 2010 15400 169400
65. Զգեստապահարան 3 դռնանի,
հայելիով 2 2010 3500 7000
66. Զգեստապահարան 3 դռնանի,
հայելիով 4 2010 17500 70000
67. Էլեկտրաեռոց 17,5լ КНЭ-50 1 2010 6700 6700
68. Էլեկտրաթավա 3 ֆ. СЭСМ-0,3 1 2010 20200 20200
69. Էլեկտրական սրճեփ TEFAL 1 2010 1500 1500
70. Էլեկտրակերակրաբաղնիք
/Էլեկտրական տաքացուցիչ տաք ուտեստի/ Ангара-2 1 2010 23500 23500
71. Էլեկտրասալիկ 3 օջախանի 2 2010 29000 58000
72. Էլեկտրասալիկ 4 օջախանի ПЭСМ 4ШБ 1 2012 42300 42300
73. Էլէկտրասալիկ Indesit 1 2010 17600 17600
74. Բարձրախոս նիստերի դահլիճի
PHILIPS WK0340 3 2010 28900 86700
75. Նիստերի դահլիճի սեղան փոքր 2 2010 3000 6000
76. Նիստերի դահլիճի սեղան փոքր 2 2010 17500 35000
77. Նիստերի դահլիճի սեղան փոքր 1
տումբանի 1 2010 3000 3000
78. Գազի բալոն 1 2010 3150 3150
79. Ժամացույց 3 2010 200 600
80. Մահճակալ ծալովի 8 2010 3000 24000
81. Մահճակալ ծալովի 29 2010 16100 466900
82. Լուսային էֆեկտների կոմպլեկտ MH-254 1 2010 7500 7500
83. Լվացարան առանց ծորակի 1 2010 15000 15000
84. Լվացարան մետաղյա 1 2010 16500 16500
85. Լվացքը արդուկող մեքենա GIRBAU PS-2212 1 2010 245000 245000
86. Լվացքի մեքենա HISENSE WFEA7010W 2 2016 1500 3000
87. Լվացքի մեքենա LG F1489TDP2 1 2010 20000 20000
88. Խոտհնձիչ 1 2010 10500 10500
89. Կաթսա խոհանոցային 1 2010 16100 16100
90. Կառավարման կենտր. սարք. CENTR com PHILIPS LBB35000 1 2010 16350 16350
91. Կարտոֆիլամաքրիչ МОК-250 1 2010 19250 19250
92. Կլոր պլաստմասսայե սեղան 4 2010 4500 18000
93. Կշեռք մեխանիկական 1 2010 4500 4500
94. Կշեռք մեխանիկական 1 2010 4500 4500
95. Օդորակիչ 8 սեկցիա Ecoflamclima 3 2011 5000 15000
96. Օդորակիչ 8 սեկցիա Ecoflamclima 4 2011 23500 94000
97. Կոնֆ. համակ. ռադիոհաղորդիչ 3-D TELEVISION SYSTEMS 1 2010 2900 2900
98. Կցորդ համակարգչի համար 1 2010 5800 5800
99. Կցորդ սեղան կիսակլոր 1 2010 17500 17500
100. Համակարգիչ Intel G540, Monitor 19, Mouse, Keyboard 2 2013 67500 135000
101. Համակարգչի սեղան 1 2010 17500 17500
102. Հացակտրատիչ AXM-300T 1 2010 38450 38450
103. Հեռախոս 30 2010 540 16200
104. Հեռախոս 58 2010 4200 243600
105. Հեռախոս EUROTEL 7 2010 4200 29400
106. Հեռուստացույց GIFT 15 9 2010 4500 40500
107. Հեռուստացույց GIFT 15 16 2010 1500 24000
108. Հեռուստացույց GIFT 15 86 2010 4500 387000
109. Հեռուստացույց SUPRA 54սմ 5 2010 4500 22500
110. Հեռուստացույցի բարձակ 7 2010 200 1400
111. Հեռուստացույցի բարձակ 87 2010 4500 391500
112. Հեռուստացույցի տակդիր 8 2010 1000 8000
113. Հեռուստացույցի տակդիր 19 2010 7200 136800
114. Ձեռքի չորացման սարք YIDELI 1 2010 1800 1800
115. Ձեռքի չորացնելու ապարատ 1 2010 1800 1800
116. Ձվաձև սեղան նիստերի դահլիճի 10 կտոր 1 2010 146000 146000
117. Ճարպաջեռոց Arisco Fryer GF912
425*900*900 18Լ 1 2015 275800 275800
118. Մահճակալ 8 2012 2000 16000
119. Մահճակալ 36 2012 7000 252000
120. Մահճակալ 1 տեղանի, 1 ներքնակով 30 2010 2000 60000
121. Մահճակալ 1 տեղանի, 1 ներքնակով 75 2010 7000 525000
122. Մահճակալ 2 տեղանի, 1 ներքնակով 40 2013 24500 980000
123. Մահճակալ 2 տեղանի, 1 ներքնակով 30 2010 4000 120000
124. Մահճակալ 2 տեղանի, 1 ներքնակով 22 2010 24500 539000
125. Մահճակալ 2 տեղանի, 2 ներքնակով 6 2010 24500 147000
126. Մահճակալ 2 տեղանի, ներքնակով մեծ 1 2010 24500 24500
127. Մահճակալ ծալովի 6 2010 3000 18000
128. Մահճակալ ծալովի 14 2010 16100 225400
129. Մահճակալին կից տումբա 110 2010 1000 110000
130. Մահճակալին կից տումբա 8 2010 7000 56000
131. Միջին չափի պատի էկրան 1 2010 49000 49000
132. Մոխրաման մետաղյա 27 2010 600 16200
133. Մսաղաց YILMAZ TS 746 1 2010 19600 19600
134. ՈՒժեղացուցիչ MAX CW 4006 1 2010 58100 58100
135. Խոհանոցային ունիվերսալ մեքենա МКН 1 2010 34600 34600
136. Ունիվերսալ սեղան 6 2010 3000 18000
137. Ունիվերսալ սեղան 110 2010 13500 1485000
138. Չորանոց MAYTAG 1 2010 23000 23000
139. Չորանոց Whirlpool 7790 1 2013 23000 23000
140. Չորանոց Whirlpool 6670 1 2013 23000 23000
141. Պահարան 2 դռնանի 2 դարակով 3 2010 15400 46200
142. Պահարան ամանների համար 1 2010 15400 15400
143. Պահարան փայտյա կախովի 1 2010 3600 3600
144. Պրոյեկտոր Infocus LP-500 1 2010 38300 38300
145. Պտտվող բազկաթոռ 4 2010 3000 12000
146. Պտտվող բազկաթոռ 3 2010 17500 52500
147. Ռադիո հաղորդչի ալիքային առաքիչ 3 2010 2900 8700
148. Սառնարան VENUS մեծ 3 2010 31500 94500
149. Սառնարան VENUS մեծ 4 2010 13500 54000
150. Սառնարան VENUS մեծ 8 2010 31500 252000
151. Սառնարան VENUS փոքր 32 2010 20000 640000
152. Սառնարան VENUS մեծ 9 2010 31500 283500
153. Սառնարան փոքր VENUS 25 2010 11600 290000
154. Սառնարան փոքր VENUS 28 2010 20000 560000
155. Սառնարան փոքր KRISTAL 1 2010 2000 2000
156. Սեղան 70 2010 17500 1225000
157. Սեղան արդուկի 1 2010 17500 17500
158. Սեղան բիլիարդի համար, կիյերի և խաղագնդերի պահարան 1 2010 399000 399000
159. Սեղան թենիսի 1 2010 103500 103500
160. Սեղան թենիսի 2 2010 80500 161000
161. Սեղան համակարգչի 5 2010 17500 87500
162. Սեղան նիստերի համար (2 կտոր) 1 2010 5000 5000
163. Սեղան նիստերի համար կլոր 1 2010 150000 150000
164. Սեղան փայտյա կլոր 2 2010 35000 70000
165. Սեյֆ փոքր SKT-50 2 2010 10500 21000
166. Սպասքի պահարան 1 2010 15000 15000
167. Սպիտակեղենի պահարան 7 2010 15000 105000
168. Սպիտակեղենի պահարան 2 դուռ 17 2010 17500 297500
169. Ստենդ 1 2010 8400 8400
170. Վաննա չուգունե 1 2010 5000 5000
171. Վառարան մետաղական 1 2010 26600 26600
172. Տապակավառարան СЭСМ-0,5 1 2010 17300 17300
173. Սայլակ 1 2010 5850 5850
174. Տյունել ECHOSAT 1 2010 3400 3400
175. Տյունել NEOSAT 2 2010 3400 6800
176. Տյունել AKIRA 1 2010 3400 3400
177. Տնօրենի սեղան 1 տումբայով 1 2010 24500 24500
178. Տոնածառ 1 2010 500 500
179. Տպիչ HP 1300 Laser Jet 1 2010 14000 14000
180. Ցածր կլոր ապակե սեղան 3 2010 200 600
181. Ցածր ուղղանկյուն ապակե սեղան 2 2010 200 400
182. Ցածր ուղղանկյուն փայտյա սեղան 3 2010 200 600
183. Ցածր ուղղանկյուն փայտյա սեղան 14 2010 2100 29400
184. Ցածր ջերմաստիճանի սառնարան
Кристалл-автомат ШX-04.В 1 2010 94500 94500
185. Ցածր ջերմաստիճանի սառնարան
Кристалл-автомат ШX-1,15 1 2010 94500 94500
186. Ցածր քառակուսի ապակյա սեղան 9 2010 200 1800
187. Ցածր քառակուսի փայտյա սեղան 3 2010 380 1140
188. Ցածր քառակուսի փայտյա սեղան 23 2010 2350 54050
189. Փայտյա ստելաժ 2 2010 5000 10000
190. Փոշեկուլ HITACHI CV950Y 240C WR 2 2016 5250 10500
191. Փոշեկուլ KARCHER SE4001 1 2014 108500 108500
192. Քսերոքս Canon NP 7161 1 2010 11400 11400
193. Ֆաքս Panasonic 1 2010 3500 3500
194. Ֆրիտյուրնիցա RELITE 1 2010 3000 3000
195. Բազմոց անկյունային բարձր որակի 4 2010 100000 400000
196. Բակ պլաստմասսայե պատվանդանով 1 2010 45000 45000
197. Բարի կանգնակ 1 2010 350000 350000
198. Բարի հետին կանգնակ 1 2010 150000 150000
199. Գրանցման հետին կանգնակ 1 2010 350000 350000
200. Երկաթյա պահարան 2 2010 25000 50000
201. Խոհանոցի անկյունային կահույք 4 2010 100000 400000
202. Կահույք լյուքսի /գրասեղան,
պահարան/ 2 2010 250000 500000
203. Կանգնակ գրանցման համար 1 2010 450000 450000
204. Մինի ԱՀԿ 1 2010 50000 50000
205. Ներկառուցված զգեստապահարան 110 2010 35000 3850000
206. Շերտավարագույր 4 2010 7500 30000
207. Ունիվերսալ կահույք (լյուքսի կահույք) 2 2010 250000 500000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
22.12.2022
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ