Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների տնօրինելու իրավունքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած և ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասի իմաստով՝ զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ծնողը, կինը և երեխան: Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը՝ պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-515-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: