Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2030-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Rohde and Schwarz GmbH Co. KG» ընկերության (այսուհետ՝ կատարող) միջև 2022 թվականի հուլիսի 26-ին կնքված N «ԲՏԱՆԲՄԱՇՁԲ-2022/01» ծածկագրով գնման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունը՝

ա. պայմանագրով՝ 2022 թվականին նախատեսված (919,734 եվրոյի չափով) աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

2) 2022 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում կասեցնել պայմանագրով սահմանված՝ կատարողի նկատմամբ հաշվարկվող տույժերի հաշվարկը և 2022 թվականի համար նախատեսված աշխատանքների ամբողջական կատարման դեպքում՝ զիջել դրանք:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։