Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 74.1-ին հոդվածով.
«Հոդված 74.1. Շահերի բախումը
1. Դատախազը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում:
2. Դատախազը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել գլխավոր դատախազին:»: