Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Պետական կազմակերպության կառավարման մարմինների անդամների և այլ պաշտոնատար անձանց պարտականությունը
1. Պետական կազմակերպության լիազորված պետական մարմնի ղեկավարը, պետական կազմակերպության գործադիր մարմինը, նրա տեղակալները, պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինների անդամները պետական կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող պետական կազմակերպության:
2. Պետական կազմակերպության գործադիր մարմինը, կոլեգիալ կառավարման մարմնի անդամները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքում ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր:»: