Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից «կամ խեղման» բառերը հանել.
2) 3-րդ մասի 4-րդ կետի «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «եթե հաշմանդամ» բառերը՝ «եթե հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.
3) 5-րդ մասի 1-ին կետից «կամ խեղման» բառերը հանել.
4) 5-րդ մասի 3-րդ կետը «հաշմանդամություն» բառից հետո լրացնել «կամ ճանաչվել է ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ նույն կետից «կամ խեղման» բառերը հանել.
5) 6-րդ մասի «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերելը» բառերով: