Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերի «հաշմանդամության» բառը փոխարինել «կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամության» բառերով.
3) 3-րդ մասի «տարիքի հաշմանդամ» բառերը փոխարինել «տարիքի հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ «նրանք հաշմանդամ» բառերը՝ «նրանք հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.
4) 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հաշմանդամություն ունեցող» բառերը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով, իսկ նույն մասի 3-րդ կետը «խմբի» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի» բառերով: