Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24 դեկտեմբերի 2018 թ. թիվ 79-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 22.12.22 թիվ 13-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 183-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 79-Ն որոշման

Ակտի պատկեր

Բաժին 1. Ավարտված ֆիլմեր

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդա-մենը այդ թվում` համատեղ Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազար դրամ Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը %-ով

ընդամենը այդ թվում` օտարերկրյա մասնակցությունը

Ա Բ 1 2 3 4 5

Ընդամենը 100

այդ թվում՝ խաղարկային լիամետրաժ 100.1

խաղարկային կարճամետրաժ 100.2

փաստավավերագրական լիամետրաժ 100.3

փաստավավերագրական կարճամետրաժ 100.4

անիմացիոն լիամետրաժ 100.5

անիմացիոն կարճամետրաժ 100.6

գիտահանրամատչելի 100.7

փորձարարական(էքսպերիմենտալ) 100.8

կինոտարեգրություն 100.9

այլ արտադրանք և ծառայություն 100.10

Բաժին 2. Անավարտ ֆիլմեր

Ցուցանիշի անվանումը Տողի

ծածկա-գիրը Ընդա-մենը այդ թվում` համատեղ Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազար դրամ Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը %-ով

ընդամենը այդ թվում` օտարերկրյա մասնակցությունը

Ա Բ 1 2 3 4 5

Ընդամենը 200

այդ թվում՝

խաղարկային լիամետրաժ 200.1

խաղարկային կարճամետրաժ 200.2

փաստավավերագրական լիամետրաժ 200.3

փաստավավերագրական կարճամետրաժ 200.4

անիմացիոն լիամետրաժ 200.5

անիմացիոն կարճամետրաժ 200.6

գիտահանրամատչելի 200.7

փորձարարական(էքսպերիմենտալ) 200.8

կինոտարեգրություն 200.9

այլ արտադրանք և ծառայություն 200.10

Բաժին 3. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը հազար դրամ

Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Ընդամենը հաշվետու տարում

Ա Բ 1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը 300

որից` մնացորդը տարեսկզբին 300.1

Ընթացիկ տարվա մուտքեր, ընդամենը 310

այդ թվում` բյուջեից (պետական և համայնքային) 310.1

բնակչությանը մատուցվող ծառայություններից 310.2

նվիրատվությունից 310.3

վարձակալությունից 310.4

այլ մուտքեր 310.5

Ֆինանսական ծախսեր, ընդամենը 320

այդ թվում` նյութական ծախսեր 320.1

ոչ նյութական ծառայությունների վճարումներ 320.2

գործուղման ծախսեր 320.3

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ 320.4

հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր 320.5

այլ ծախսեր 320.6

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին 330

Ղեկավար՝ ____________________ _____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)՝

____________________

_____________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

«_ _» ______ ____20___թ.

(հավելվածը խմբ. 22.12.22 թիվ 13-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 79-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1–կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնող կինոարտադրող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ) այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. ԱՎԱՐՏՎԱԾ ՖԻԼՄԵՐ

6. «100» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «100.1»-«100.10» ծածկագրերով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):

7. «100» ծածկագրով տողի սյունակում 3-ում լրացվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:

8. «100» ծածկագրով տողի սյունակում 4-ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը («100» ծածկագրով տողի սյունակում 5-ում):

3. ԱՆԱՎԱՐՏ ՖԻԼՄԵՐ

9. «200» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում անավարտ ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 1), որը «200.1»-«200.10» ծածկագրով տողերի հանրագումարն է, որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 2):

10. Սյունակում 3-ում լրացվում են ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:

11. Սյունակում 4–ում լրացվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 5-ում):

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

13. «300» ծածկագրով տողում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցների առկայությունը:

14. «300.1» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները լրացվում են «310»-«310.5» ծածկագրերով տողերում:

16. «320» ծածկագրով տողում լրացվում են ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր»՝ «320.1» ծածկագրով տողում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ»՝ «320.2» ծածկագրով տողում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր»՝ «320.3» ծածկագրով տողում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ»՝ «320.4» ծածկագրով տողում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) «320.5» ծածկագրով տողում լրացվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) սույն հրահանգի 16-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում է «320.6» ծածկագրով տողում:

17. «330» ծածկագրով տողում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

(հավելվածը խմբ. 22.12.22 թիվ 13-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։