Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 313 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 211

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 313 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԽՄԲԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգի 16-րդ կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«16. Վերստուգիչ խումբը վերստուգում է Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն` ըստ եռամսյակների, եռամսյակային հաշվեկշիռը, եռամսյակային հաշվետվությունը, պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքն` ըստ եռամսյակների, տարեկան հաշվետվությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, բյուջեի հոդվածների ցանկացած փոփոխություն և վավերացնում դրանք` տալով համապատասխան եզրակացություններ: Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատման ենթակա` սույն ենթակետով նախատեսված փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանման կողմից վերստուգիչ խմբին են տրամադրվում 16.1 կետում նշված ժամկետներում:

16.1. Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վերստուգիչ խմբին են տրամադրվում հետևյալ ժամկետներում.

- ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականներն ըստ եռամսյակների` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

- եռամսյակային հաշվեկշիռը` եռամսյակի ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում:

- պետական պահուստների վիճակի վերաբերյալ տեղեկանքը` Կենտրոնական բանկի տեղեկատվության և տեխնիկական միջոցների պաշտպանության վարչության հատուկ բաժնին տրամադրելուց 7 օրացուցային օր առաջ:

- տարեկան հաշվետվությունը` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը:

- եռամսյակային հաշվետվության և բյուջեի հոդվածների ցանկացած փոփոխության վերաբերյալ վերստուգիչ խումբը Կենտրոնական բանկի վարչության կամ խորհրդի նիստում տալիս է համապատասխան գրավոր եզրակացություն:

16.2. Կենտրոնական բանի նախագահի կամ խորհրդի կողմից տրված հանձնարարականների հիման վրա Վերստուգիչ խումբը տալիս է եզրակացություններ նաև այլ հարցերի կամ փաստաթղթերի վերաբերյալ, որոնց կատարման ժամկետներն ամրագրվում են տվյալ հանձնարարականում: Ընդ որում, Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժինը տարեկան կտրվածքով տրված հանձնարարականների վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնում է տեղեկանք».

1.2. կանոնակարգի 6-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը հաշվետու է Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդին: Վերստուգիչ խումբը պարտավոր է բացահայտված խախտման կամ թերացման յուրաքանչյուր փաստի մասին տեղեկացնել Կենտրոնական բանկի նախագահին և Կենտրոնական բանկի խորհրդին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։