Անցնել բովանդակությանը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«09» դեկտեմբերի 2022 թվականի N 234-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «5 121 385 561 (հինգ միլիարդ հարյուր քսանմեկ միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ)» թիվը և բառերը փոխարինել «5 094 385 561 (հինգ միլիարդ իննսունչորս միլիոն երեք հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 273 078 679 (վեց միլիարդ երկու հարյուր յոթանասուներեք միլիոն յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը)» թիվը և բառերը փոխարինել «6 246 078 679 (վեց միլիարդ երկու հարյուր քառասունվեց միլիոն յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասունինը)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, հավելվածների:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի Կողմ (21) Դեմ (0) Ձեռնպահ (0)

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Վ. Հակոբյան

Կ. Սոսյան

Գ. Մանուկյան

Ս. Ադամյան

Կ. Մալխասյան

Կ. Ասատրյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար` Վ. Սամսոնյան

ք. Գյումրի

«09» դեկտեմբերի 2022 թվական

Հավելված 1-4

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022թ. դեկտեմբերի 09-ի

N 234-Ն որոշման

Հավելված'

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

Գյումրի համայնքի ավագանու 2021 թ.-ի

դեկտեմբերի 27-ի N 284-Ն որոշման»

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։