Հոդված 1
Հոդված 1.
«Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ և 18-րդ կետերով.
«17) խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոց (ներառյալ՝ մասնակցի՝ տոտալիզատորի հաշվից օգտագործված կամ կազմակերպչին փոխանցված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, և որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս).
18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար:»: