Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-01-ից մինչև 2023-12-11։Բացել գործող տեքստը

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ պարբերություններով.

գործել է մինչև 2023-12-11Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ պարբերություններով.

«Սույն օրենքը, «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ: Մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են կատարողական թերթի կատարման կանոնները:

Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև նոտարի արձակած վճարման կարգադրության կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ: Նոտարի արձակած վճարման կարգադրության հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են նոտարի տված կատարողական մակագրության թերթի կատարման կանոնները:»:

(1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերությունը չեղյալ է ճանաչվում 26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ուժի մեջ մտնելու պահից` համաձայն նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի)

(26.06.23 ՀՕ-231-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։