Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունիսի 15-ից։

2. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ բողոքները ներկայացվում են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

3. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ մտնելը կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով (վարույթներով) վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բողոքները ներկայացվում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ:

4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի գործելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված բողոքների քննության արդյունքով վարույթը նոր քննության փոխանցելու անհրաժեշտության դեպքում այն նոր քննության փոխանցում է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան:

(11-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-172-Ն)

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 27

Երևան

ՀՕ-577-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։