ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2022 թվական N 152-Ն
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022Թ. ԲՅՈՒՋԵԻ ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ԱՅՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022Թ. ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի սեփական եկամուտներն ավելացնել 25.000,0 հազ. դրամով:
2. Ապարան համայնքի 2022թ. բյուջեի վարչական մասով ծախսերն ավելացնել 25.000,0 հզ. դրամով և այն ուղղել օրենսդիր և գործադիր մարմինների 4111 հոդվածին:
3. «Ապարան համայնքի 2022թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 27.01.2022թ. N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանի՝ (կողմ-14) (դեմ-0) (ձեռնպահ-0)
Եղիազարյան Կարեն
Կարապետյան Արկադի
Սեդրակյան Հայկ
Կարապետյան Կարեն
Խալաթյան Արթուր
Գեղամյան Խաչիկ
Մանուկյան Աղաբեկ
Մակարյան Վահան
Ավդալյան Արարատ
Երեմյան Աղվան
Սահակյան Հովհաննես
Սաֆարյան Սևակ
Սարգսյան Արշակ
Սարգսյան Սուրեն
Համայնքի ղեկավար` Կ. Մ. Եղիազարյան
Հավելված N 1
Հավելված N 2
Հավելված N 3
Հավելված N 4
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2022 թվական: