Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 216 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2000 թվականի թիվ 17

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 216 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգի» 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերը և ներգրավված ավանդները, որոնց 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։