Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀ

30 սեպտեմբերի 2019 թ. N 626-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

Դ. Անանյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պետական եկամուտների կոմիտեի նախագահի

սեպտեմբերի 30-ի N 626-Ն հրամանի

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Փաստաթղթի հերթական համարը

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

2. Հարկ վճարողը

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող և անկախ շրջանառության հարկ վճարող համարվելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված պայմաններին չբավարարելու հանգամանքից՝

1. Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ___________ 20__-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար: Հայտնում եմ, որ՝

1) նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն)

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.

5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:

2. Սույն հայտարարությունը ներկայացնում եմ՝ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը ԱԱՀ-ի շեմը գերազանցելու կամ հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից` ____ _____ 20_____-ից շրջանառության հարկ վճարող շարունակել համարվելու համար: Հայտնում եմ, որ՝

1) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է ԱԱՀ-ի շեմը.

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.12.22 N 1396-Ն)

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համարվում եմ փոխկապակցված և ինձ փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին չեն ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և փաստացի իրականացնում են գործունեություն.

4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ ինձ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցել (գերազանցում) է ԱԱՀ-ի շեմը.

5) հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ:

Տեղյակ եմ սույն հայտարարության մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությանը:

Պաշտոնատար անձ _________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

(հավելվածը փոփ. 28.12.22 N 1396-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։