Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդվածով.
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդվածով.
«Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան օտարելու դեպքում պետական տուրքի դրույքաչափերը
1. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ չափով` ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:»: