Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) օրենսդրությամբ սահմանված՝ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը չի լրացվում:».

2) 4-րդ մասի 2-րդ կետի «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մայիսի 1-ը» բառերով, իսկ նույն կետը «հաշվարկներ» բառից հետո լրացնել «(հայտարարագրեր)» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով․

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։

Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում են հետևյալ ժամկետներում.

1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն.

2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ),

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

է. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

3) 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Անկախ սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգավորումներից՝ 2023 թվականի և 2024 թվականի հաշվետու տարիների համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) չեն ներկայացնում այն անձինք, որոնց վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն՝ սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն համարվող՝ հարկվող եկամուտների մասով:».

4) 5-րդ մասի «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։