Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են 2023 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող չորս հաշվետու տարիների մասով Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացած կամ ստացման ենթակա մինչև 12 միլիոն դրամ եկամուտների մասով օտարերկրյա պետություններում այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքներ չներկայացնել հարկային մարմին:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառվում է 2023 թվականի հարկային տարվա և հետագա հարկային տարիների համար ներկայացվող անհատական տեղեկությունների մասով:

4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-593-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։